Քաղաքական

«Անվտանգային ոլորտի դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև ՀՀ-ում իշխանափոխություն անելու կոչեր հնչեցնում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այն ժամանակ, երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում». ԵԽԽՎ–ում ունեցած ելույթում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, և պետության դեմ նյութված  հերթական դավադրությունը ձախողվեց. «Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին ԼՂ-ում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի շուրջ, և մենք այդ գործը պատվով արեցինք»։