Քաղաքական

Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարի հետ

Գնել Սանոսյանը հանդիպել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարի հետ

Այսօր Հնդկաստանի Համաշխարհային ծովային գագաթնաժողովի (GMIS 2023) շրջանակներում Մումբայում գտնվող ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը կարճատև հանդիպում է ունեցել Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի հետ։ Վերջինս ողջունել է հայկական պատվիրակության անդամներին։ 

Երկուստեք կարևորվել է հայ-հնդկական հարաբերությունների ընդլայնման համատեքստում ոլորտային համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-հնդկական համագործակցությանն ուղղված, ինչպես նաև ենթակառուցվածքային ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական