Քաղաքական

Վահան Քերոբյանն ընդունել է USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենին

Վահան Քերոբյանն ընդունել է USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենին

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը կշարունակեն նպաստել մեր երկրի տնտեսական կայունության բարձրացմանը։

Նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների արդյունքները, հնչեցրել հիմնական բարձրացված թեմաներն ու առաջարկվող հնարավոր լուծումները: 

Առանձին անդրադարձ է կատարվել գործարար միջավայրի բարելավմանն ու Հայաստան բիզնեսը տեղափոխվող գործարարների համար ինտեգրացիոն բարենպաստ պայմանների ապահովմանը։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցել բռնի տեղահանվածների ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացման գործում: Քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական