Քաղաքական

Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ. Վահան Կոստանյան

Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ. Վահան Կոստանյան

«Շառլ Միշելը երկու երկների ղեկավարներին հրավիրել է Բրյուսելում հանդիպում անցկացնել և հայկական կողմը պատրաստ է այս հանդիպմանը մասնակցել: Աշխատանքներ ենք տանում մեր եվրոպացի գործընկերների հետ»,- այս մասին ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Հայաստանը ցանկանում է խաղաղության հասնել մեր հարևանների հետ, և հարթակն ամենևին էլ առաջնայինը չէ: Միևնույն ժամանակ շատ կարևոր է, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ ադրբեջանական կողմի հետ տեղի են ունենում այս քննարկումները, չփորձեն ի հաշիվ ՀՀ-ի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել», - ասաց Կոստանյանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական