Քաղաքական

Իսրայելը լքել ցանկացող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայերը կարող են դիմել դեսպանություն

Իսրայելում ՀՀ դեսպանատունը հայտնում է. «Խնդրում ենք Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց: Չվերթի առկայության վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ»: