Քաղաքական

«Լավ առիթ է, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն»․ վարչապետ

«Լավ առիթ է, որպեսզի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն»․ վարչապետ

Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը, հաղթեց հեղափոխությունը։ Բոլորս հասկանում ենք այս ընտրությունների քաղաքական նշանակությունը և կարևորությունը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

«Ընտրությունների արդյունքներից քաղաքական հետևությունն այն է, որ այն ուժերը, որոնք հանդես են եկել որպես 2018թ․ հեղափոխության արժեքների կրող և պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավելի ձայն։ Այլ հարց է, թե նրանցից ով է իրականում անկեղծորեն նվիրված այդ արժեքներին և ով է մանիպուլացնում այդ արժեքները։ Հիմա տեսանք, թե ովքեր են հենց հեղափոխության արժեքների վրա հիմնում իրենց քաղաքական գործունեությունը»,- նշել է վարչապետը։ ։

Նրա խոսքով՝ լավ առիթ է, որպեսզի Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի նախընտրական ծրագրերում առկա համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենալով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական