Քաղաքական

«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով». Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»,- ասել է վարչապետը։ 

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ ԼՂ-ից հեռանալուց հետո Հայաստան տեղափոխման հնարավորության մասին՝ Փաշինյանը պատասխանել է․ «Նրանք Լեռնային Ղարաբաղում ՌԴ զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։ 

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ նաև արձանագրել է, որ Գրանադայի հանդիպումից հետո ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական