«ՀՀ ԱԳՆ-ն դեռևս ս.թ. հոկտեմբերի 4-ին է գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը, թե Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ վարելու հնարավորությունը։
Հիշեցնենք՝ Գալուզինը նշել էր՝ «Ադրբեջանն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը. «Եվ մենք ակնկալում ենք, որ ՀՀ-ն նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին»:
Հայկ Մագոյան