Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված:
Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
«ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիներից, եթե ինչ որ մեկի հաշվին հատկացվող դրամական միջոցը մուտքագրված չէ, ապա երկուշաբթի կամ երեքշաբթի բոլոր այդ գումարները կլինեն հաշվի վրա»,- ասաց Խաչատրյանը: