Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, նախապատրաստվելով Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ ձևաչափով հանդիպմանը, զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«ԵՄ-ի հավատարմությունն եմ հայտնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք վերահաստատեցինք տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը։ Ընդգծվեց նաև Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ երկարաժամկետ հեռանկարում»,- հայտնել է Շառլ Միշելը։