Քաղաքական

Ռուսաստանը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն կբացի

Հոկտեմբերի 5-ին Մեղրիում տեղի է ունեցել Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավարի հանդիպումը Մեղրիի քաղաքապետի հետ: Այս մասին հաղորդում են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։

Քննարկվել են Սյունիքում ռուսական նոր հյուպատոսական հիմնարկի շուտափույթ բացման հեռանկարները, ինչը զգալիորեն կհեշտացնի Հայաստանի հարավում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը հյուպատոսական ծառայություններ: 

Բացի այդ, արձանագրվել է, որ նոր գլխավոր հյուպատոսությունը ներդրում կունենա ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, ինչպես նաև կնպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: