Քաղաքական

Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէ. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե Ալիևի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել:

«Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիևի` այսօր Գրանադա չմեկնելը»,- ասել է նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելու, Բաքու տեղափոխելու և ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության մասին հարցին. «Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէր թե' մարտական գործողությունների ժամանակ, թե' հիմա: Բացարձակապես հասկանալի և ընդունելի չէ` առավել ևս: Այն, որ չեն միջամտել որևէ հարցի, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,- ասել է Արթուր Խաչատրյանը: