Քաղաքական

Կատրին Կոլոննան ժամանել է Հայաստան

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Հայաստան:

«Վերադարձ Հայաստան` իմ առաջին այցելությունից 5 ամիս անց: Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն», - x-իր էջում գրել է նախարարը։

Նա այսօր հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Կատրին Կոլոննան կհանդիպի նաև ՀՀ վարչապետի հետ: