Քաղաքական

Հռոմի ստատուտի քննարկման ժամանակ ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճը

Խորհրդարանական ընդդիմությունը լքել է ԱԺ դահլիճն այն բանից հետո, երբ սկսվել է Հռոմի ստատուտի վավերացման նախագծի քննարկումը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում ԱԺ նստին։

Մինչ այդ, ԱԺ նիստի մեկնարկին Արծվիկ Մինասյանը հայտարարել էր. «Ազգային ժողովն իրավասու չէ Հռոմի ստատուտի հարցը քննարկման առարկա դարձնել՝ առանց սահմանադրական փոփոխությունների, իր բազմաթիվ  ռիսկերով հանդերձ»։