Քաղաքական

Իրանի արդարադատության փոխնախարարը Լևոն Բալյանի ուղեկացությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ԻԻՀ ազատազրկված անձանց

Իրանի արդարադատության փոխնախարարը Լևոն Բալյանի ուղեկացությամբ այցելել է «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող ԻԻՀ ազատազրկված անձանց

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին: Ասքար Ջալալիանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում իրենց պատիժը կրող ԻԻՀ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները: Այնուհետև, երկու երկրների արդարադատության նախարարների տեղակալները, Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովող սենյակում: Օրվա ավարտին կողմերն ամփոփել են այցի արդյունքները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական