ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Պորտուգալիայի Հանրապետության ասամբլեայի նախագահ Աուգուշտու Սանտուշ Սիլվային:
Կողմերն ընդգծել են վերջին ժամանակներում բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև շփումների ակտիվացման և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների կոպիտ ոտնահարման խնդիրներից:
Պորտուգալացի գործընկերը նշել է, որ խորապես ծանոթ է իրավիճակին և ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: Նա պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել իրավիճակը մեղմելու և լուծումներ գտնելու հարցում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը պորտուգալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: