Քաղաքական

«Կալանավորումը դառնում է մտահոգիչ միտում»․ Մխիթարյանը հանդես է եկել կոչով

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել կոչով․ 

«Ես միանում եմ իմ համաքաղաքացիներին՝ պահանջելով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և մնացած բոլոր հայերին, որոնք կալանավորված են։ Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ ապահով ապաստան գտնելու Հայաստանում, կալանավորումը դառնում է մտահոգիչ միտում։

Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի համահիմնադիրը, մարդասիրական նախաձեռնություն, որը խաղաղություն է քարոզում և շատ մարդկանց` աշխարհի տարբեր ծայրերից, տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։