Քաղաքական

Զիմբաբվեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Զիմբաբվեի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբային՝ (նստավայրը՝ ք. Թեհրան) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Կուպեմբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Զիմբաբվեի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ու պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման հարցում:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանում անվտանգային և հումանիտար առկա իրավիճակը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական