Քաղաքական

«Հռոմի ստատուտով ՌԴ նախագահին ձերբակալելու մասով խոսք չի գնում». Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային քրեական դատարանի սանկցիայի հիման վրա Հայաստանում ձերբակալելու հնարավորությանը․

«Պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։ Այն լուծումները, որոնք հիմնվում են կանոնադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասին, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է նաև երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ»,- ասել է նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են ՌԴ-ից սուր արձագանքում Հռոմի ստատուտի վավերացմանը, Կիրակոսյանը նշել է. «Չեմ կարող ասել։ Բայց եթե նույնիսկ խնդիր կա, լուծումներ էլ կան, դրանք հնարավոր է իրականացնել կանոնադրության տրամաբանության մեջ»։

Հիշեցնենք, ԱԺ պետաիարվական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը։