Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու և ռուս-հայկական կապը փլուզելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը։
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն առաջարկում են իրենց «բաղադրատոմսերը»: Իրերի այս վիճակը խաթարում է մեր միությունը։ Ամերիկացիները իրենց շահերն են հետապնդում, նրանց չեն հետաքրքրում Հայաստանն ու հայերը»,- ասել է նա։