Քաղաքական

Այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին. Սամանթա Փաուեր

Այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին. Սամանթա Փաուեր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել՝ մեր երկրին ևս մեկ անգամ վերահաստատելու ԱՄՆ ամուր աջակցությունը։

«Երկրի ու տարածաշրջանի համար այս կարևոր պահին այստեղ եմ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն ու համագործակցությունը Հայաստանին և ուղղակիորեն խոսելու նրանց հետ, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամից»,- այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։

Նշենք, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական