Քաղաքական

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի շարունակական ագրեսիան, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնածավալ ռազմական հարձակումը, որին նախորդել էր Լաչինի միջանցքի 9-ամսյա արգելափակումն ու ԼՂ լիակատար շրջափակումը, ընդգծեցին միջազգային գործընկերների կողմից կոնկրետ գործողությունների կարևորությունը։

Ընդգծվել է տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական