Քաղաքական

Հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Նազելի Բաղդասարյան

Հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից: 

Հայաստանի Հանրապետությունը որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին: 

Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին Հայաստանի Հանրապետությունը տեղեկություններ չի ունեցել: Լեռնային Ղարաբաղը հարցերը քննարկել եւ համաձայնեցրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հետ եւ/կամ միջոցով»:

Հիշեցնենք, որ նման բովանդակությամբ հայտարարություն էր տարածել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Նա ասել էր, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական