Քաղաքական

ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը. IRNA

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում քննարկել են Արցախում տիրող իրավիճակը, հաղորդում է իրանական IRNA պարբերականը:

Հանդիպմանը հաստատվել է Մոսկվայի և Թեհրանի տրամադրվածությունը՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա զարգացման ուղղությամբ։