Քաղաքական

««Փրկության» շարժումը ես չտապալեցի». Վազգեն Մանուկյան

««Փրկության» շարժումը ես չտապալեցի». Վազգեն Մանուկյան

Հայաստանի նախկին վարչապետ, «Ազգային կոմիտեի» ղեկավար Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ այսօր կշարունակվեն անհնազանդության բողոքի ակցիաները, իսկ երեկոյան ժ․18:00 հանրահավաք կանցկացնեն, որտեղ և կներկայացնեն անելիքները:

Ըստ նրա՝ այս իրավիճակը էապես տարբերվում է «Փրկության» և «Դիմադրության» շարժումներից․ այս անգամ ժողովրդի ճնշող մեծամասնությունն իշխանության դեմ է։

Նա խոսել է նաև 2020-21թթ. «Հայրենիքի փրկության շարժման» տապալումից և հարցին՝ ինչու է կրկին ինքը առաջին պլանում, նշել. «Փրկության շարժումը ես չտապալեցի, այլ նրանք, ովքեր նպաստեցին, որ տեղի ունենան ընտրություններ, որին ես կտրականապես դեմ էի։ Գնացինք ընտրության և ստացանք այն, ինչ ստացանք»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական