Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ երեկ ձևավորված ազգային կոմիտեի կազմը պետք է ընդլայնվի․
«Պետք է տարբեր կառույցների ներկայացուցիչներ լինեն, որպեսզի կարողանան ժողովրդին բացատրել, թե իշխանափոխությունից հետո ինչ է սպասվում, ինչպես է լինելու»,- ասել է նա։
Վազգեն Մանուկյանը նաև հավելել է, որ պաշտոնի հավակնություն չունի և կարծում է, որ նախկին նախագահներից ոչ ոք այլևս Հայաստանի ղեկավար չպետք է լինի։