Քաղաքական

Մի խումբ քաղաքացիներ ճանապարհներ փակելու ակցիաներ են իրականացնում․ Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել

Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ Երևանում ճանապարհներ փակելու ակցիաներ են իրականացնում։

Առավոտյան փորձել են փակել Մյասնիկյան պողոտան։ Երթևեկությունը որոշ ժամանակ կաթվածահար էր, սակայն ոստիկանական ուժերը բացեցին ճանապարհը:

Իսկ Բուզանդ փողոցից ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանին։