Քաղաքական

«Ինչպես Ղարաբաղի հարցը օգտագործվել է 1997-98թթ. սկսած ներքին ինտրիգների համար, հիմա էլ նույնն են անում». վարչապետ

«Մի կուսակցության ներկայացուցիչները փողոցում ցույց են անում ու հարձակվում մարդկանց վրա, իսկ նրանց կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, որը ԼՂ ԱԺ նախագահն է ու այս պայմանավորվածությանը համաձայնած անձ, ոչինչ չի ասում։ Պատրաստվո՞ւմ են դրա բացատրությունը տալ»,-այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երևանի փողոցներում կատարվող գործողություններին նշելով՝ ինչպես Ղարաբաղի հարցը օգտագործվել է 1997-98թթ. սկսած ներքին ինտրիգների համար, հիմա էլ նույնն են անում։

«Փողոցներում բռնության գործադրմամբ փորձում են սադրել ու հրահրել իրավապահներին, որ կիրառեն անհամաչափ ուժ»,- նկատեց ՀՀ վարչապետը։