Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2023

USD400.33

EUR428.81

RUB4.23

Երևան 7 ℃

Рус Eng

«Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի, 18:14

Մեր ունեցած տեղեկատվությամբ ԼՂ-ում հրադադարի հաստատումից հետո ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին։ Նույնըվերաբերվում է Ադրբեջանի զինված ուժերին։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին։

«Մեկ միջադեպ է այսօր, ցավոք, տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ԼՂ-ից տեղահանվածների հարցին Փաշինյանը նշել է, որ այս շաբաթվա սկզբին դեռ հանձնարարական է տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար։  «Նման բան չկա, որ հատուկ տարածում են թեման, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել ԼՂ-ից եկող մարդկանց»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Ասք փոխզիջումների կողմնակցի, պետական հեղաշրջման ու ոչմիթիզականության մասին

Գոռ Մադոյան

Փակուղու կամ հույսի միջև. ի՞նչ է կատարվում Ուկրաինայում