Քաղաքական

«Պասիվ լինելով հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային արտագաղթին»․ Կոլոնա

«Պասիվ լինելով հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային արտագաղթին»․ Կոլոնա

Ադրբեջանը մեծամասշտաբ գործողություն իրականացրեց ԼՂ-ում։ Ոչ ոք չի կարող հավատալ, որ դա կանխամտածված չի եղել։ Այս մասին ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։ 

«Ֆրանսիան անմիջապես և կտրուկ դատապարտեց այս անընդունելի հարձակումը։ Տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավոր վիրավորներ կան։  Վտանգված են ԼՂ-ում ապրող հայ ժողովրդի իրավունքները։ Այդ հնարավորությունը չկա, եթե ուժեղ կողմը դիտավորյալ թույլի նկատմամբ ուժ է կիրառում։ 

Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հիմա և այստեղ շոշափելի երաշխիքներ տալ։ Մենք չենք կարող պասիվ լինել, քանի որ այդպես հանցակից կլինենք ԼՂ բնակչության զանգվածային արտագաղթին։ 

Պետք է զգոն լինենք, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ՝ դա օգտագործելով որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական