Քաղաքական

«Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով». վարչապետ

ՌԴ խաղաղապահները շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղում և նրանց անմիջական ու հիմնական պարտականությունն է ԼՂ բնակչության անվտանգության ապահովումը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ժամանակ՝ ներկայացնելով ԼՂ֊ում ստեղծված իրավիճակը։

Նրա խոսքով՝ ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է:

«Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանը ինձ զեկուցեց, որ ՀՀ-ում, մոտավորապես, 40.000 ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրատական աշխատանքներ են տարել: Շատ կարևոր նրբություն է, որ թույլ չտանք, Ադրբեջանը ԼՂ-ի բնակչության էթնիկ զտման քաղաքականությունը վարի Հայաստանի ձեռքերով»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։