Քաղաքական

«Փորձություններով անցնելիս է, որ հասկացանք՝ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելն այլ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Փորձություններով անցնելիս է, որ հասկացանք՝ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելն այլ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը  (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«1991թ. սեպտեմբերի 21-ի հանրաքվեում ՀՀ ժողովուրդն «այո՛» ասաց անկախությանը, բայց, ինչպես հետո պարզվեց, սա անկախության ճանապարհի ամենահեշտ մասն էր»,- այս մասին ՀՀ անկախության օրվա առիթվ շնորհավորական ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Փորձություններով անցնելիս է, որ հասկացանք՝ անկախություն հռչակելը մի խնդիր է, այն նվաճելն ու ամրապնդելն այլ: Վերջին տարիներին մեր կրած տառապանքներն ու փորձությունները ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար մղվող պայքարի անբաժանելի մաս են: Վերջին շրջանում հաճախ եմ քննադատվում, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հենվում եմ 1991թ. դեկտեմբերի Ալմաթայի հռչակագրին և դրա հետ փոխկապակցված փաստաթղթերի վրա, որոնք ստորագրվել են նաև ՀՀ կողմից։ ատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմաթայի հռչակագիրն ու դրա հետ փոխկապակցված փաստաթղթերը ՀՀ հիմնական գործոններից են, որով արձանագրվում են նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ ՀՀ-ի անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև անկախացման հիմնարար սկզբունքները»: 

Մանրամասները՝ տեսանյութում

 


Նիկոլ Փաշինյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական