Բաքուն խաղաղության պայմանագրի նախագիծ է հանձնել Երևանին. այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը նշել, որ Հայաստանի և Երեւանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը բաղկացած է հինգ հիմնական կետից։ Փաստաթղթի ամենակարևոր կետերից մեկը երկու պետությունների միջև փոխադարձ հարգանքն է։ Ըստ Ամիրբեկովի՝ երկու կողմն էլ հաստատել են իրենց հավատարմությունը այս սկզբունքին։
Նա նշել է, որ համաձայնագրի նախագիծը «նախատեսում է երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչում՝ ի լրումն պետությունների միջև սահմանների հարգման», ինչպես նաև «հայտարարում է կողմերի՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու մասին»։