Քաղաքական

«Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել». Նիկոլ Փաշինյան

«Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել». Նիկոլ Փաշինյան

«Այդ տեքստի ձևավորմանը Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ նախագահականի հաղորդագրությանը։

«Տեքստում հիշատակվում է Հայաստաին զինված ուժերը, խոսվում է ԼՂ-ում մնացած Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների մասին։ Առաջինը՝ այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ՝ այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021թ. օգոստոսից Հայաստանը ԼՂ-ում զորք չունի»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումն իրենք ընդունում են ի գիտություն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական