«Հայաստանի հետ կապ չունեցող տեքստում ՀՀ անունը հիշատակելը արդարացնում է երեկվա իմ այն վարկածը, գնահատականը, որ ԼՂ դեմ հարձակման նպատակներից մեկը Հայաստանին ներքաշելն է ռազմական գործողությունների մեջ». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ։
«Ինձ համար գնահատականը մեկն է՝ եթե հնարավոր լիներ Հայաստանին ներքաշել ռազմական գործողությունների մեջ, դրա խորքային թիրախը պետք է լիներ ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այս առումով իմ գնահատականն, առնվազն այսօրվա իրադարձությունների համատեքստում, գոյության շատ լուրջ իրավունք ունի։ Բայց դա ինչ-որ առումով իմ գնահատականն է և իմ համոզմունքը»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ իրենք տեղի ունեցածը կընդունեն ի գիտություն և կշարունակեն հետևել զարգացումներին։