Քաղաքական

«ՀՀ ղեկավարությունը ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»․ Իլհամ Ալիև

«ՀՀ ղեկավարությունը ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»․ Իլհամ Ալիև

Հանձնարարված բոլոր առաջադրանքները կատարվեցին ընդամենը մեկ օրում, Ադրբեջանը վերականգնեց իր ինքնիշխանությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «մինչև վերջ կգնար», եթե Ղարաբաղում վայր չդնեին զենքերը․ «Սակայն մենք ևս ունենք զոհեր և վիրավորներ»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունն Ադրբեջանի քաղաքացիներ են և որ իրենք ցանկանում են հաստատել համատեղ գոյակցություն՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա։ 

«Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Պետք է համոզված լինենք, որ հակառակ կողմը չի ապրում ռևանշիզմի գաղափարներով։ ՀՀ ղեկավարությունը ԼՂ շուրջ իրավիճակում ցուցաբերեց կոմպետենտություն, Բաքուն դա գնահատում է»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական