ԱՄՆ զինվորականները այսօր կավարտեն Հայաստանի ԶՈւ հետ համատեղ զորավարժությունները՝ համաձայն նախատեսված ընթացակարգերի ու ժամանակացույցի։ Որոշման վրա ազդեցություն չի ունեցել նաև Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ–ում։ Այդ մասին հայտնել է «Reuters» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի խոսնակին։
Խոսնակն ասել է, որ, չնայած երեքշաբթի օրը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մեկնարկած «հակաահաբեկչական» գործողությանը, «ոչ մի փոփոխություն չի եղել 10-օրյա Eagle Partner 2023 զորավարժությունների մեջ, որին մասնակցում են 85 ամերիկացի և 175 հայ զինվորական»։