Քաղաքական

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ

Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները փակել են Հանրապետության հրապարակի հարակից փողոցները։

Հրապարակում են ԱԺ ընդդիմադիր ուժերի՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են վարչապետի հրաժարականը։

Քաղաքացիները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու մտնել կառավարություն։ 

«Ժողովրդի պարտադրանքով, պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր հայտարարությունից և միևնույն ժամանակ հայտարարի, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական