Քաղաքական

ՀՀ զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված՝ «ռազմական գործողությունները դադարեցնելու և դիվանագիտական կարգավորման վերադառնալու» մասին հայտարարությանը։

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ներգրավված չեն ռազմական գործողություններում: ՀՀ-ն մշտապես հավատարիմ է եղել առկա բոլոր հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծմանը՝ համապատասխան առաջարկներով»,- ասված է Անի Բադալյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղում, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։