Քաղաքական

«Նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում տեղեկացրել է, որ Հայաստանի սահմանների երկայնքով իրադրությունը հարաբերականորեն կայուն է. «Այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»,- ասել է նա։ 

Ըստ Փաշինյանի՝ միջազգային գործընկերները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները, այնինչ Հայաստանը ռազմական գործողությունների մեջ ներքաշված չէ․ «Ուզում եմ հերթական անգամ արձանագրել, որ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի»։

Նա հանրության ուշադրությունը հրավիրեց ներքին ու արտաքին ուժերի վրա, որոնք, իր ձևակերպմամբ, ուզում են Հայաստանը ներքաշել լայնածավալ ռազմական գործողությունների մեջ. «Դա տեսանելի է, և մենք մեր դիրքորոշմամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ին ռազմական էսկալացիայի մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, և մենք կառավարելու ենք այս գործընթացը»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական