Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2023

USD384

EUR407.19

RUB3.88

Երևան 22 ℃

Рус Eng

«Գրանադայում կայանալիք հանդիպմանը խաղաղության պայմանագրի ստորագրում չի նախատեսվում». Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի, 10:32

Հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը, ցավոք սրտի, չի նախատեսվում խաղաղության պայմանագրի ստորագրում. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նախատեսված լիներ որևէ փաստաթղթի ստորագրում, ապա կնշանակեր, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք այն ստորագրել: Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը։ Ուզում ենք մինչև տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ ստորագրել պայմանագիր և մենք ամեն ինչ անում ենք դրա համար: Շատ կուզենայի ասել, որ այո՛ Գրանադայում սպասվում է, որ կստորագրենք փաստաթուղթ, բայց, ցավոք սրտի, ոչ: Հույս ունենք, որ ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն և կհասնենք խնդրի լուծմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը