Քաղաքական

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ևս կարող են քվեարկել, եթե վերջին 1 տարում հաշվառված են այդ համայնքում. ԿԸՀ

ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք ևս կարող են քվեարկել, եթե վերջին 1 տարում հաշվառված են այդ համայնքում. ԿԸՀ

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարել է, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք ևս իրավունք ունեն տեղական ինքակառավարման մարմինների ընտրության ժամանակ քվեարկել, եթե նրանք վերջին 1 տարին հաշվառված են տվյալ համայնքում:

Ըստ նրա, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, սակայն վերջին մեկ տարին հաշառված են, ունեն քվեարկելու իրավունք, նրանց համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ՀՀ կողմից տրված կացության քարտը։ 

Սմբատյանն ընդգծել է, որ հաշվառման փաստը նաև ՀՀ քաղաքացիների համար է անհրաժեշտ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տվյալ համայնքում պետք է վերջին վեց ամսում ունենան հաշվառում, որպեսիզ ընդգրկված լինեն ընտրողների ցուցակում ու կարողանան քվեարկել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական