«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ընտանիքի հետ միասին քիչ առաջ կատարեց իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին:
Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ինքնիշխանության և հանուն ՀՀ պետականության. «Քվեարկել եմ, որպեսզի իմ երկու դուստրերն ունենան լավ մանկապարտեզներ, լավ խաղահրապարակներ»:
Փամբուխչյանը վստահ է, որ կլինեն արդար, ազատ և թափանցիկ ընտրություններ: