Երևանը Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ առաջարկ է ուղարկել Մոսկվային: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հանդիպում է տեղի ունեցել, գործընթացը շարունակվում է:
«Հասկանալի է, որ Հռոմի ստատուտը վավերացվում է ոչ թե ՌԴ դեմ, այլ ՀՀ տարածքում ադրբեջանական կողմի կատարած պատերազմական հանցագործությունների պատճառով: Մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են այդ մասին։ Այդ գործերը պետք է դառնան միջազգային քրեական հետապնդման առարկա»,- ասել է Մարուքյանը: