Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկին՝ հանդիպել Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան քառակողմ ֆորմատով։

«Տարբեր առաջարկներ ու գաղափարներ կան, չեմ ուզում առանձնացնել այդ առաջարկներից որևէ մեկը։ Խնդիրն այն է, որ դա միակ գաղափարը չէ, որին ես պետք է վերաբերմունք արտահայտեմ։ Պետք է նայել այդ ամենին ամբողջության մեջ», - մեկնաբանել է Փաշինյանը։