«Ցավոք սրտի, իշխանությունների հետ աշխատանքը թույլ է տալիս ևս մեկ անգամ եզրակացնել, որ նրանք որոշումներ են ընդունում ռազմաքաղաքական իրավիճակին ոչ համահունչ և չեն հաշվարկում գերակա և կարևոր խնդիրները։ Հայաստանի իշխանությունների համար գերակա խնդիրն իրենց իշխանության պահպանումն է»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը իշխանություններին մեղադրեց նրանում, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում երկրի ներսում կատարվող իրադարձություններին, քան այն խնդիրներին, որոնք Արցախում են և Հայաստանի սահմաններին։