Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023

USD387.36

EUR405.83

RUB3.96

Երևան 17 ℃

Рус Eng

«Բանակցային գործընթացում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել»․ վարչապետ

Քաղաքական

13 Սեպտեմբերի, 22:18

Ադրբեջանն սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով։ Այս մասին «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ՀՀ-ն նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով, բայց, կարծում եմ, ՀՀ-ում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը կարող է արձանագրել, որ ՀՀ-ն ամենևին էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է սկսել իր կենտրոնական զորքերի դուրսբերումը ՀՀ սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով»,- նշել է Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ նման իրավիճակում հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը։ 

«Բանակցային գործընթացքում շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել։ Եթե փորձենք այդ իրադարձությունների լրջության պիկն արձանագրել, դա Ադրբեջանի և Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածություններն են, որ մեր երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները»,- նշել է վարչապետը։ 

Փաշինյանն ասել է, որ այս պայմանավորվածությունը կարելի է համարել խաղաղության անկյունաքար, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանը հրապարակային վերահաստատել է և վերահաստատում է հավատարմությունն այդ պայմանավորվածությանը, իսկ Ադրբեջանի դիրքորոշումն այս առումով այնքան էլ պարզ չէ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը