Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Իտալիայի նախկին վարչապետ, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդիի հետ:
Նշենք, որ Ռոմանո Պրոդին Հայաստան է ժամանել երեկ և նախագահի մոտ պաշտոնական ընդունելության արժանացել՝ քննարկելով համաշխարհային տնտեսության զարգացման ուղղություններում ներկայումս ընթացող վերափոխումների և հիմնական միտումների վերաբերյալ տեսական հարցերի լայն շրջանակ։