Քաղաքական

«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի կառավարության հետ հարցուպատասխանին

Խորհրդարանական ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի այսօր կայանալիք ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ ընդդիմադիր խմբացկությունները նախորդ նստաշրջանում բազմաթիվ անգամներ բոյկետել և չեն մասնակցել ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստերին, ինչպես նաև չմասնակցեցին վարչապետի մասնակցությամբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին։

Հայկ Մագոյան