Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։
«Այո, մասնակցելու ենք»,- ասաց Խամոյանը։
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը դեռևս անցած տարվա ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի օրերից քանիցս հրաժարվել էր մասնակցել ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանին, նաև ԱԺ նիստերի բոյկոտը դադարեցնելուց հետո։
Հայկ Մագոյան